Մահացել է «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի լեգենդար դերասանը
85 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի լեգենդար դերասան Թոնի Քերտիսը։ Այս մասին Entertainment Tonight պարբերականին ասել է նրա դուստր Ջեյմի Լի Քերտիսը։
Նա իր կարիերան կինոյում սկսել է 1940–ականների սկզբին, խաղացել է շուրջ 120 դեր։
1950 –60–ականներին նա ամերիկյան կինեմատոգրաֆիայի ամենահայտնի և հաջողակ դերասաններից էր։
Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում,ինչպիսիք են «Սպարտակ», «Թագավորները ճանապարհ են ընկնում», «Վիկինգները», «Նույն շղթայով շղթայվածները» (այս ֆիլմում իր դերի համար նա «Օսկարի» է առաջադրվել), «Մաֆիայի թագուհին», «Ջազում միայն աղջիկներն են», «Մեծ մրցավազքեր» ֆիլմերում։ Նա նաև մասնակցել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբայի» հոլիվուդյան էկրանավորմանը՝ մարմնավորելով Անդրեին։
Դերասանը շարունակել է նկարահանվել մինչև վերջերս, վերջին խաղացած դերը «Մորելա» թրիլերում էր, որը էկրան կբարձրանա 2011թ.։
Դերասանը 6 երեխայի հայր էր, ամուսնացած է եղել 5 անգամ։










