Բամբիռը նվաճեց նաև եվրոպական բեմը (տեսանյութ)

14:55 • 01.10.10

«Բամբիռ» ռոք խումբը Աթենքում առաջին անգամ անցկացված Euro Voice երաժշտական հեռուստատեսային մրցույթում քվեարկության արդյունքում գրավեց 3–րդ տեղը։ Աթենքում խումբը հանդես եկավ That's fine with us կատարումով։

«Մեր գործը նվագելն է։ Շատ տարօրինակ է` երբ ներկայացնում ես երկիրը, բեմում չես մտածում արդյունքների մասին։ Իսկ մարզիկները չեն կարող չհիշել դրա մասին և մոռանալ պարապածը», – այսօրվա ասուլիսին ասաց խմբի մեներգիչ Նարեկ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ մրցութային օրերը շատ լարված էին, իսկ բեմում 3.20 րոպեներն այդ օրերի ամենահանգիստ րոպեներն էին։


Նշենք, որ մրցույթին մասնակցում էր 28 երկիր։ «Բամբիռի» անդամներն ամենից շատ հավանել էին Մակեդոնիայի ելույթը։ Իսկ Հայաստանի օգտին ամենաշատը քվեարկել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը և Ղազախստանը։

Իր հերթին, խմբի մենեջեր Գոհար Դանելյան–Դյուբոստը հավելեց, որ նմանատիպ մրցույթները շատ հեռանկարային են, մասնակցությունը հնարավորություն է տալիս մեծացնել համագործակցությունը։ Այս համատեքստում նա նշեց, որ մրցույթից հետո «Բամբիռի» հանդեպ հետաքրքրութուն դրսևորեց ամերիկյան կողմը։

Հավելենք, որ «Բամբիռին» Euro Voice մրցույթում մասնակցելու հարցում աջակցել է Orange-ը։