Երևանում հանդես կգա Ջուլիա Ֆիշերը
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։
Փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա Ջուլիա Ֆիշերը (ջութակ) և Միլանա Չերնյավսկայան (դաշնամուր)։
Բեմում կհնչեն Իզայի, Ֆրանկի և Բեթհովենի ստեղծագործությունները։
Հիշեցնենք, որ Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11–ին և կտևի մինչև հոկտեմբերի 22–ը։










