Անիմատոր Ստեփան Անդրանիկյանն արժանացավ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին

16:51 • 05.10.10

Այսօր ՀՀ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը հայտնի անիմատոր, նկարիչ Ստեփան Անդրանիկյանին հանձնեց նախարարության ոսկե մեդալը:

«Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ այս առաքելությունը վստահեցին ինձ», – ասաց Հարությունյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ սա ուշացած մրցանակ է, այն պետք է վաղուց շնորհվեր։
Անդրանիկյանի ավանդը մեծ է ոչ միայն կինոյի և անիմացիայի ոլորտում, նա հայտնի է նաև որպես նկարիչ, բեմանկարիչ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նույնպես շնորհավորեց Անդրանիկյանին՝ նշելով, որ նա ավելիին է արժանի։

Հիշեցնենք, որ Անդրանիկյանն աշխատել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վրա։