Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը շարունակվում է

11:34 • 06.10.10

4–րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր կկայանա կամերային երաժշտության համերգ։

,Արամ Խաչատրյանե համերգասրահի բեմում հանդես կգան Սվյատոսլավ Մորոզը (ջութակ), Նատալյա Գուտմանը (թավջութակ), Սամվել Բարսեղյանը (ալտ), Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր) և Պավել Վերնիկովը (ջութակ)։

Կհնչեն Ռավելի, Մանսուրյանի և Շոստակովիչի ստեղծագործությունները։

Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11–ին և կտևի մինչև հոկտեմբերի 22–ը։