Այստեղ կացինը պարզապես գործիք չէ. Խորվաթիայում բացվել է կոտրված սրտերի թանգարան
Խորվաթիայի թանգարանը որոշել է կազմել տհաճ հիշողությունների յուրահատուկ հավաքածու և բացել է Կոտրված սրտերի թանգարան։
Թանգարանում հաշվվում է ավելի քան 600 ցուցանմուշ, այդ թվում՝ սիրային նամակներ, փափուկ խաղալիքներ, հեծանիվ և հարսանյաց զգեստ։
Օրինակ, կացինն այդ թանգարանում պարզապես գործիք չէ։ Դրանով գերմանացի լեսբուհին մի քանի տարի առաջ ոչնչացրել է այն ամենը, ինչ նրան հիշեցրել է նախկին ընկերուհու մասին։
Կազմակերպիչները որոշել են Կոտրված սրտերի թանգարան բացել, երբ բաժանվել են իրենց մտերիմներից։
Երբ համացանցում տարածվել է այդ թանգարանի գոյությունը, ցուցանմուշներ են ուղարկվել ամբողջ աշխարհից։ Թանգարանում այլևս տեղ չկա նոր իրերի համար։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
Ըստ կազմակերպիչների՝ կոտրված սրտի ապաքինման ուղղությամբ առաջին քայլը չհաջողված հարաբերությունների մասին հիշեցնող ամեն ինչից ազատվելն է։










