Կրթական, մշակույթի և մարզական մի շարք շենքեր կապիտալ կվերանորոգվեն

15:55 • 07.10.10

ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ պետբյուջեից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնել երկրի մի շարք կրթական, մշակույթի և մարզական շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, կապիտալ շինարարության և նախագծահետազոտական աշխատանքների համար։