EMPYRAY–ն աշխատում է 3–րդ ձայնասկավառակի վրա
EMPYRAY ռոք խումբն աշխատում է 3–րդ ձայնասկավառակի վրա։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց խմբի անդամ, կիթառահար Կարեն Արզումանյանը։
«Արդեն ձայնագրել ենք 6 երգ, նոր ձայնասկավառակում նախատեսում ենք ներկայացնել 10–12 կատարում», – ասաց նա։ CD–ի անունը խումբը դեռ չի որոշել։
«Խմբի կազմում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել. փոխվել է հարվածային գործիքներ նվագողը», – ասաց նա։
Նոր ձայնասկավառակում ներկայացված երգերի հարվածային մասն ապահովելու է Արայիկ Բալյանը։
Ըստ Արզումանյանի, այս փոփոխությունները կբերեն կատարումների հնչողության որոշակի փոփոխության։










