Բալետի հայազգի պարուհուն Վիեննայի օպերայից հեռացրել են էրոտիկ ֆոտոսեսիայի համար

11:27 • 09.10.10

Բալետի պարուհի Կարինա Սարկիսովային Վիեննային օպերայից հեռացրել են էրոտիկ ֆոտոսեսիայի համար։ Կարինան այդ քայլը մեկնաբանել է որպես կնոջ նկատմամբ խտրականություն։ Այս մասին հայտնում է utro.ru–ն։

Կարինայի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել օգոստոսի 23–ին, երբ նրա նկարները հայտնվել են Wiener տղամարդկանց ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։

Այս մասին, սակայն, պարզ է դարձել միայն այժմ։

Նախկինում էլ Սարկիսովան լուսանկարվել էր բավական բաց ֆոտոսեսիայում Penthouse ամսագրի համար։

Այդ ժամանակ Վիեննայի օպերայի տնօրինությունը նրան զգուշացրել էր, որ նման բան այլևս չպետք է կրկնվի։

Օպերայի տնօրենին դուր չէր եկել այն փաստը, որ աղջիկը, չնայած նախազգուշացումներին, շարունակում է լուսանկարվել։

Բայց ամենից շատ նրան զայրացրել էր համարի խորագիրը՝ «Բալետի մերկ պարուհի՝ բալետն այնպիսին, ինչպիսին մենք այն սիրում ենք»։

Կարինան հարցազրույցում ասել է, որ իր լուսանկարների համար վատ չի զգում, իսկ տնօրինության քայլը մեկնաբանել է իբրև կնոջ նկատմամբ խտրականություն։

Հիշեցնենք, որ 1983թ. ծնված Կարինան 2000 թվականից հանդես է գալիս Վիեննայի օպերայում։ 2009–ից նա հանդես էր գալիս որպես մենակատար։