Ջո Կոկերի երևանյան համերգի օրն արդեն հայտնի է
Հոկտեմբերի 26–ին Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում համերգով հանդես կգա աշխարհահռչակ երգիչ Ջո Կոկերը։ Այս տեղեկությունը տեղադրված է Vibrographus ընկերության կայքում։
Երգիչը Երևան կժամանի իր Hard Knocks Tour համաշխարհային շրջագայության շրջանակում։
Կոկերի ամենահայտնի և սիրված կատարումներից են My Father's Son, Unchain My Heart, You Can Leave Your Hat On երգերը։ Նա հայտնի է որպես ռոք և բլյուզ երգերի կատարող։
Նշենք, որ երգիչը Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է, նա երգել է Ջորջ Բուշի երդման արարողության ժամանակ։










