Բորիս Գրեբենշչիկովը և Ջիվան Գասպարյանը Երևանում հանդես կգան մեկ բեմում
Հոկտեմբերի 31–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում միայն մեկ համերգով հանդես կգա ռուսական «Ակվարիում» ռոք խումբը։
Խմբի կայքից տեղեկանում ենք, որ երևանյան համերգը կեզրափակի խմբի «Կարմիր գետ» խորագրով համերգային շրջագայությունը։
«Ակվարիումի» մեներգիչ Բորիս Գրեբենշչիկովի հետ միասին նույն բեմում հանդես կգա նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց դուդուկահարը։
«Բեմում ես իմպրովիզ կանեմ։ Գրեբենշչիկովի հետ կկատարենք մի քանի երգ»,– ասաց նա։
Ջիվան Գասպարյանը հիշեցրեց, որ ռուս երգչի հետ նա մի քանի անգամ ելույթ է ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ցյուրիխում։










