Մայքլ Դուգլասի վիճակը ծանր է

10:53 • 13.10.10

Հոիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը, որը տառապում է կոկորդի քաղցկեղով, գտնվում է ծանր վիճակում։

Այս մասին լրագրողներին ասել է ռեժիսոր Օլիվեր Սթոունը, որի վերջին՝ «Wall Street-Փողերը երբեք չեն քնում» ֆիլմում Դուգլասը մարմնավորել է գխավոր հերոսին։

Դուգլասը պետք է Օլիվերին ուղեկցեր եվրոպական շրջագայության ժամանակ, որտեղ վերջերս վարձույթում է հայտնվել նրանց ֆիլմը։

Ռեժիսորը, սակայն, հայտնել է, որ Դուգլասի վիճակը ծանր է, և դերասանը նախընտրել է մնալ ԱՄՆ–ում բուժման հետագա կուրս անցնելու համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի16–ին բժիշկները դերասանի մոտ հայտնաբերել էին կոկորդի չարորակ ուռուցք։