Վան Գոգի նկարի անհետացման պատճառով Եգիպտոսում 11 մարդ դատապարտվել է ազատազրկման

19:35 • 13.10.10

Եգիպտոսի մշակույթի նախարարության 11 աշխատակից ծառայողական պարտականությունները զանցառելու համար մեղավոր է ճանաչվել Կահիրեի թանգարանից Վան Գոգի հայտնի «Կակաչներ» նկարի անհետացման կապակցությամբ։

Դատապարտվածների թվում են մշակույթի փոխնախարարը և թանգարանի տնօրենը։ Նրանցից յուրաքանչյուրը դատապատվել է 3 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք որ 1887թ. ստեղծված Վան Գոգի հայտնի նկարը, որը գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար, գողացել էին թանգարանից օգոստոսի 21–ին՝ նկարը շրջանակներից հանելու միջոցով։

Քննության ընթացքում պարզվել էր, որ թանգարանում տեղադրված ազդանշանային համակարգերից ոչ մեկը չի գործել, անջատված են եղել տեղադրված 43 տեսախցիկներից 36–ը։

Բացի դրանից, զանգվածային կրճատումների պատճառով թանգարանում աշխատել է միայն մեկ պահակ: