Ջոլիին թույլ չեն տվել Բոսնիա և Հերցեգովինայում ֆիլմ նկարել

11:08 • 14.10.10

Բոսնիա և Հերցեգովինան հոլիվուդյան դերասան Անջելինա Ջոլիին թույլ չի տվել իրենց երկրում ֆիլմ նկարահանել։
Հիշեցնենք, որ Ջոլին ավելի վաղ հայտարարել էր, որ ֆիլմում չեն շոշափվելու այդ երկրի քաղաքական կյանքի ասպեկտները, սակայն նրան չեն հավատացել։

Այդուհանդերձ, Բոսնիա և Հերցեգովինայի իշխանություներն իրենց մերժումը պատճառաբանել են փաստաթղթերի ոչ ճիշտ ձևակերպմամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշենք նաև, որ ֆիլմի սցենարը գրում է հենց ինքը՝ Ջոլին։