Վիեննայի օպերայից հեռացված Կարինա Սարկիսովան կվերադառնա բեմ

19:43 • 14.10.10

Բալետի հայազգի պարուհի Կարինա Սարկիսովան, որը Վիեննայի օպերայից հեռացվել էր ավստրիական ամսագրում էրոտիկ ֆոտոսեսիայի համար, կրկին կվերադառնա բեմ։

Ինչպես հայտնում է Дни.ru-ն, բալետի սկանդալային պարուհին ելույթները վերսկսելու թույլտվություն է ստացել այն բանից հետո, երբ ներողություն է խնդրել։

Հիշեցնենք, որ Կարինայի պայմանագիրը չեղյալ էր հայտարարվել օգոստոսի 23–ին, երբ նրա կիսամերկ նկարները հայտնվել էին Wiener տղամարդկանց ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։

Նախկինում Սարկիսովան մերկ լուսանկարվել էր Penthouse ամսագրի համար։

Այն ժամանակ Վիեննայի օպերայի ղեկավարությունը նրան զգուշացրել էր, որ նման բան այլևս չպետք է կրկնվի։

Օպերայի տնօրենին դուր չէր եկել այն փաստը, որ աղջիկը, չնայած նախազգուշացումներին, շարունակում է լուսանկարվել։

Բայց ամենից շատ նրան զայրացրել էր համարի խորագիրը՝ «Բալետի մերկ պարուհի. բալետն այնպիսին, ինչպիսին այն սիրում ես»։

Կարինան, սակայն, հարցազրույցում ասել էր, որ իր լուսանկարների համար վատ չի զգում, իսկ տնօրինության քայլը մեկնաբանել էր իբրև խտրականություն։

Այնուամենայնիվ, նա ներողություն է խնդրել և այժմ կրկին կփայլի Վիեննայի օպերային թատրոնի բեմին։