Որքա՞ն արժեն Ջո Կոկերն ու Գրեբենշչիկովը հայաստանյան բեմերում
Առաջիկայում ռոք և բլյուզ երեժշտության սիրահարներին սպասում է երկու անակնկալ։ Հոկտեմբերի 26–ին Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում առաջին անգամ համերգով հանդես կգա համաշխարհային ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը։
Երգիչը Երևան կժամանի իր Hard Knocks Tour համաշխարհային շրջագայության շրջանակում։ Կոկերի համերգի տոմսերը երաժշտությունը գնահատող երևանյան հանդիսատեսի համար բավական թանկ են՝ 30 –60 հազար դրամ։
Երկրորդ իրադարձությունը ռուսական «Ակվարիում» ռոք խմբի համերգն է։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 31–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Նշենք, որ «Ակվարիումի» մեներգիչ Բորիս Գրեբենշչիկովի հետ միասին նույն բեմում հանդես կգա դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
Այս հսմերգի տոմսերը համեմատաբար մատչելի են։ Ունկնդրել Բորիս Գրեբենշչիկովին հնարավոր է՝ վճարելով 3–12 հազար դրամ։










