Մեկնարկում է Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոնը
Այսօր մեկնարկում է Աղասի Այվազյանի դրամատուրգիայի առաջին թատերական փառատոնը։
Փառատոնին մասնակցում են ոչ միայն մայրաքաղաքային, այլև մարզային թատերախմբերը։ Այվազյանի ստեղծագործության հիման վրա իր բեմադրությունը կներկայացնի նաև Թբիլիսիի թատրոններից մեկը։ Փառատոնի շրջանակում իրենց ներկայացումները կցուցադրեն 18 թատրոն։
Ինչպես ավելի վաղ նշել էր նախագծի հեղինակ, գրողի այրի Գրետա Վերդիյան-Այվազյանը՝ դրամատուրգի 23 պիեսներից միայն 6-ն են բեմադրվել։ Նրա խոսքով՝ այսօր Այվազյանը լիարժեք գնահատված չէ։
Փառատոնի ժյուրիի կազմում են մշակութային այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Կարինե Խոդիկյանը, Դավիթ Մուրադյանը, Արմեն Վաթյանը և ուրիշներ։ Ժյուրին գլխավորում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպիչն է Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր-հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է մշակույթի նախարարությունը։
Փառատոնի կտևի մինչև հոկտեմբերի 28–ը։










