Կոբզոնը ելույթի ժամանակ կորցրել է գիտակցությունը

11:43 • 18.10.10

Աստանայում հոգևոր մշակույթի համաշխարհային ֆորումում ելույթ ունենալիս հայտնի ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը կորցրել է գիտակցությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն։

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո 73–ամյա երգիչը շարունակել է ելույթը, սակայն կրկին վատ է զգացել և ի վերջո ստիպված է եղել ընդհատել ելույթը։ Երգիչը տեղափոխվել է Աստանայի նախագահական հիվանդանոց։

Առողջության հետ կապված խնդիրներ Կոբզոնի մոտ ի հայտ են եկել 2001–ից, բժիշկները նրա մոտ հայտնաբերել են արյան սկեպտիկ վարակում։

2004թ. նրա մոտ նաև ուռուցք էր հայտնաբերվել, որը հեռացվել էր։