Երկվորյակների սպասող Սելին Դիոնին տեղափոխել են հիվանդանոց

11:33 • 19.10.10

Հայտնի կանադացի երգչուհի Սելին Դիոնը տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի հիվանդանոցներից մեկը։
Այս մասին հայտնում է MIGnews–ը։

Նշենք, որ 42–ամյա երգչուհու հոսպիտալացումը պայմանավորված է նրա հղիությամբ։ Սպասվում է, որ զույգ տղաները լույս աշխարհ կգան նոյեմբերին։

Նշենք, որ սա Սելին Դիոնի երկրորդ հղիությունն է, երգչուհին այժմ դաստիարակում է իր 9–ամյա որդուն։