Գորան Բրեգովիչը համերգ կտա Երևանում

15:52 • 19.10.10

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը դասական և ժամանակակից երաժշտությանը զուգահեռ հայ ունկնդիրներին ներկայացնում է նաև երաժշտական այլ ժանրերի լավագույն կատարողներին և մեր օրերի գերաստղերին։

Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին Երևանում համերգ կտա Ջո Կոկերը, իսկ նոյեմբերի 15- ին՝ Գորան Բրեգովիչը՝ իր Wedding & Funeral Orchestra նվագախմբով:

Փառատոնն անցկացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը։

Փառատոնի նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը։