Կոմայի մեջ գտնվող Արիել Շարոնին «տեղափոխել են» պատկերասրահ

17:06 • 20.10.10

Թել Ավիվի գեղարվեստի պատկերասրահներից մեկում ցուցադրվել է Իսրայելի` արդեն 5 տարի կոմայի մեջ գտնվող նախկին վարչապետ Արիել Շարոնի «հիպերռեալիստական» արձանը։

Սա իսրայելական հասարակությունում ոչ միանշանակ արձագանքներ է առաջացրել:

Ալեհեր Շարոնը պատկերված է իր իրական չափերով`պառկած հիվանդանոցային մահճակալին։ Մութ սենյակում տեղադրված արձանը պարբերաբար բացում է աչքերը և իբր շնչում է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Բեռլինցի նկարիչ Նոամ Բրասլավսկիի այս մտահաղացումը «Կիշոն» պատկերասրահը մեկնաբանում է այսպես. «Մտերմիկ, անձնական հաղորդակցության միջոցով այս ստեղծագործությունը բարձրացնում է մեր թե՛ անձնական, և թե՛ ազգային կյանքում լիդերի դերի ու նշանակության հարցերը»: