Ստրադիվարիի ջութակը վաճառվել է ռեկորդային բարձր գնով
Անտոնիո Ստրադիվարի «Մոլիտոր» ջութակը օնլայն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային 3,6 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Gramophone –ը։ Այս ջութակի տերը դարձել է ջութակահար Էն Ակիկո Մեյերսը։
«Մոլիտոր» ջութակը Ստրադիվարին ստեղծել է 1697թ.։ 19 րդ դարի սկզբին Ստրադիվարի այս «ստեղծագործությունը» պատկանել է հայտնի փարիզյան աշխարհիկ տիկին Ժյուլի Ռեկամյեին։
Հետո ջութակը ձեռք է բերել Նապոլեոնի բանակի գեներալ Գաբրիել Ժան Ժոզեֆ Մոլիտորին, որի անունն էլ հետագայում տրվել է այդ գործիքին։
Շատ պատմաբանների կարծիքով,այս ջութակը պատկանել է հենց Նապոլեոն Բոնապարտին, սակայն փաստաթղթային ապացույց դրա վերաբերյալ չկա։
«Մոլիտորը» գնային ռեկորդ է սահմանել երաժշտական գործիքների վաճառքի պատմության մեջ։ 2006թ. Ստրադիվարիի 1707թ. ստեղծած «Համերը» վաճառվել էր 3,544 մլն դոլարով։










