Ջութակահարը ռեկորդային արագությամբ կատարել է Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունը

14:56 • 21.10.10

Բրիտանացի ջութակահար Օլիվեր Լյուիսը ռեկորդ է սահմանել՝ BBC-ի ուղիղ եթերում ռեկորդային արագությամբ կատարելով Ռիմսկի-Կորսակովի հայտնի «Սալտան թագավորի հեքիաթը» օպերայից «Իշամեղվի թռիչքը» երաժշտական հատվածը։
Այս ռեկորդը սահմանվել է Blue Peter հաղորդման ուղիղ եթերում։

39-ամյա ջութակահարին 1 րոպե 3.356 վայրկյանը բավարար է եղել հայտնի երաժշտական հատվածը կատարելու համար։
Երաժշտի վիրտուոզ կատարմանը ուղիղ եթերում հետևել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը, որն էլ հենց այդ ռեկորդը գրանցել է ուղիղ եթերում։

Իր ռեկորդի մասին իմանալով՝ Օլիվերն ասել է. «Ես հազիվ թեթևություն զգացի։ Շատ շնորհակալություն»։
Օլիվերը ջութակ է նվագում 8 տարեկանից։