Եվս մեկ կենդանի լեգենդ Երևանում. Պլասիդո Դոմինգոն գալիս է Հայաստան

18:18 • 22.10.10

Այս տարվա աշունը բազմազան և անակնկալներով լի է հայ երաժշտասերների համար։ Հոկտեմբերի 26-ին Երևանում համերգով հանդես կգա Ջո Կոկերը, իսկ նոյեմբերի 15-ին՝ Գորան Բրեգովիչը՝ իր Wedding & Funeral Orchestra նվագախմբով։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կշարունակի անակնկալներ մատուցել նաև ձմռան ամիսներին։

Փառատոնի շրջանակում Երևանում հանդես կգա աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն։ Համերգը նախատեսված է դեկտեմբերի սկզբին։

Փառատոնն անցկացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը։