Նկարահանվել է աշխարհի ամենակարճ կինոնկարը
Նկարահանվել է աշխարհի ամենակարճ կինոնկարը։ Ռեկորդային կարճ տևողությամբ ֆիլմը տևում է ընդամենը մեկ վայրկյան։ Այս մասին գրում է MIGnews-ը։
Ֆիլմի հեղինակը, լուսանկարիչն ու ռեժիսորն Անտոն Կորբիյնն է։ Կինոնկարի գլխավոր ու միակ դերակատարը Քերիս Վան Խաուտենն է. մեկ վայրկյանի ընթացքում կարելի է տեսնել, թե ինչպես է դերասանուհին կծում ինչ–որ մեկի մատը։
Ռեժիսորն իր ստեղծագործությունը 3 տասնյակ կադրերի տեսքով տեղադրել է սովորական փոստային դրոշմանիշների վրա, որոնք կկիրառվեն Հոլանդիայում։










