Նյու Յորքի թանգարանն անհայտ անձից նվեր է ստացել՝ 10 000 դոլար

12:32 • 22.10.10

Նյույուրքյան թանգարանը, որտեղ նախկինում կանգնած էին Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակները, անսպասելի նվեր է ստացել։

Անհայտ անձը նվիրատվությունների արկղն է գցել 10 000 դոլար։ Երեկոյան արկղի մեջ փող չի եղել, իսկ առավոտյան դրանում հայտնաբերվել է 99 հատ 100 դոլարանոց և 5 հատ 20 դոլարանոց։

Թանգարանի տնօրենն ասել է, որ կցանկանար իմանալ այդ պարկեշտ մարդու անունը և կարողանար անձամբ հայտնել նրան իր շնորհակալությունը։ Այս մասին հաղորդում է Россия 24–ը։