Գյումրիում բացվեց խաչքարերի պուրակը (լուսանկարներ)
Շիրակի մարզպետարանում Սերժ Սարգսյանը մոտ 1 ժամ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց՝ մարզի ղեկավարության հետ քննարկելով մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այնուհետև նա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ հիմնված խաչքարերի պուրակում դիտեց Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները։
Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների տեղադրումը յուրօրինակ բողոք է մշակութային եղեռնի դեմ։ Խաչքարերի պուրակում այժմ տեղադրված է 20 խաչքար, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից։ Հետագայում նախատեսվում է պուրակում տեղադրել 100-ից ավելի խաչքար։
Սերժ Սարգսյանն այս պահին մասնակցում է Գյումրիի Վարդանանց հրապարակում անցկացվող «Քաղաքի օր» տոնակատարությանը։














