Թուրքիա գաղթած հայաստանցիների կյանքը` լուսանկարներով (լուսանկարներ)
Ստամբուլում հոկտեմբերի 2-17-ը կազմակերպվել էր «Փաստագրական լուսանկարների» ցուցահանդես, որի շրջանակում ներկայացվել է Ստամբուլում ապրող հայաստանցիների դժվարին կյանքն ու կենցաղը: Այս մասին տեղեկացնում է թուրքական bianet կայքէջը:
Ցուցահանդեսին Ստամբուլում ապրող հայաստանցիների կյանքի մասին պատմող «Իմ անունը մարդ է» խորագրով ֆոտոշարքը ներկայացրել է Անըլ Չիզմեջիօղլուն:
«ԽՍՀՄ-ի անկումից և 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում տնտեսության վիճակը վատթարացավ և գործազրկությունը հասավ իր գագաթնակետին, մարդիկ գումար աշխատելու նպատակով մեկնում են տարբեր երկրներ:
Ստամբուլ ժամանող հայաստանցիները հիմնականում բնակություն են հաստատում Քումքապըի, Գեդիքփաշայի, Աքսարայի պես թաղամասերում և աշխատում հիմնականում տարբեր ֆաբրիկաներում, արհեստանոցներում, խնամում են մանուկներին և ծերերին»,- իր ֆոտոշարքը ներկայացնելով` ասել է Չիզմեջիօղլուն:














