Հայ երգիչ–երգչուհիները կերգեն Հայաստան հիմնադրամի առաջին բարեգործական համերգին
Եվա Ռիվասը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը, ինչպես նաև Երգի պետական թատրոնի 6 ուսանողներ նոյեմբերի 21–ին կմասնակցեն Հայաստան հիմնադրամի առաջին բարեգործական համերգին, որն այսուհետև կդառնա ամենամյա ավանդույթ։
Համերգը, որը տեղի կունենա Լոս Անջելեսի Pasadena Civic համերգասրահում, վարելու են Հրանտ Թոխատյանը և Անիտա Հախվերդյանը։
Համերգի հասույթը տրամադրվելուէ Հայաստան հիմնադրամի 2010թ. հեռուստամարաթոնին՝ Արցախում ջրամատակարարման ծրագրերի իրականացման համար։
Տոմսերի արժեքը սկսվում է 30 ԱՄՆ դոլարից։










