10–րդ «Նռան հատիկը» նվիրվում է Ավետիք Իսահակյանի 135-ամյակին
Այսօր մեկնարկում է «Նռան հատիկ» 10-րդ հոբելյանական մանկապատանեկան թատերական փառատոնը, որը նվիրվում է Ավետիք Իսահակյանի 135-ամյակին:
«Նռան հատիկ» թատերական փառատոնն անցկացվում է երկու հիմնական փուլով.
- ընտրական փուլ` ապրիլ-հուլիս ամիսներին
- ամփոփիչ փուլ` հոկտեմբերին Երևանում:
Փառատոնի առաջին փուլից հետո ընտրված 35 թատերախմբերը հրավիրվել են Երևան` ամփոփիչ փուլին մասնակցելու համար:
Այս տարի փառատոնին մասնակցում են թատերախմբեր Երևանից և ՀՀ մարզերից (Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արագածոտն, Արարատ), Արցախից, Ջավախքից, Իրանից:
Անցած 10 տարիների ընթացքում (2001-2010 թթ.) փառատոնին մասնակցել են ավելի քան 100 թատերախմբեր` 225 ներկայացումներով: Խաղացանկում ընդգրկվել են պիեսներ ազգային և համաշխարհային, դասական և ժամանակակից դրամատուրգիայից, ինչպես նաև թատերախմբերի հեղինակային բեմադրություններ:
Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 31–ին։
«Նռան հատիկը» կազմակերպել է «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։










