Բակո Սահակյանը հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է հանրապետության մշակույթի ու արվետի գործիչներին և ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման և այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկը, և այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից, Բակո Սահակյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ պատկերացում կազմել մշակութային ոլորտի խնդիրների մասին և դրանք հաշվի առնել պետական քաղաքականությունն իրականացնելիս:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, որին մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:










