Վաղը կմեկնարկի ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը
Հոկտեմբերի 25-29-ը Երևանում անց է կացվում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով:
Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, աջակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի:
Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, Հիմնադրամի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրների միջև միջ¬մշա¬կութային երկխոսությանը, միասնական հումանիտար դաշտի զար¬գաց¬մանը: Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է սերտորեն համագործակցելով ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խոր¬հրդի (ՀՀԽ), հու¬մանիտար բնագավառում գործունեություն ծա¬վա¬լող միջազգային և տե¬ղական կազմակերպությունների հետ և ունի գործողությունների ծրա¬գիր, որի շրջանակներում էլ Երևանում արդեն 4-րդ անգամ անց են կացվում ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովն ու ավանդական դարձած գրքի միջազգային ցուցահանդեսը: Հոկտեմբերի 25-ին մեկնարկած ցուցահանդեսում ներկայացվել են շուրջ 50 հրատարակչություններ ու պարբերական հրատարակություններ: «Գրքի ցուցահանդեսն իբրև տեղեկատվական տարածք` ի նպաստ թարգմանական գրականության զարգացման» խորագրի ներքո անցկացվել են գրքերի շուրջ 30 շնորհանդեսներ, ներկայացվել են գրահրատարակչական նորություններ, իրենց գրքերը համատեղ ներկայացրել են հեղինակներն ու թարգմանիչները:
Համաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, «Առնո Բաբաջանյան համերգասրահի» դահլիճում` մասնակցությամբ 22 (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Ֆրանսիա) երկրներից ժամանած 130 պատվիակների:
Համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով կընթերցի ՀՀ Նախագահի ուղերձը, կհնչի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Դենդև Բադարչի ողջույնի խոսքը: Ելույթով հանդես կգա ՀՀՄՀ գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, ՀՀ ԱԳ նա¬խարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ և Բալթյան երկրների հեղինակավոր ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչներ, որոնք այդ օրերին ոչ միայն կլուսաբանեն երևանյան համաժողովը, այլև կմասնակցեն «Արարատի փեշերին» խորագրով լրատվամիջոցների աշնանային դպրոցին:
Համաժողովի միագումար նիստին կմասնակցեն նաև «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական ընթերցումների միջազգային 1-ին բաց փառատոնի մասնակիցները:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:30-ից կսկսվեն երկօրյա «կլոր սեղանների» աշխատանքները` «Միջազգային թարգմանական նախագծերի ֆինանսավորման համակարգի ստեղծումը», «Թարգմանիչների (www.twunion.org) կայքը որպես գրական վիրտուալ գործակալ և հեղինակային իրավունքի խնդիրները համացանցում», «Գովազդի զարգացման ուղիներն ու թարգմանական գրականության տարածումը ԶԼՄ-ներով» թեմատիկ քննարկումները: Քննարկումները կշարունակվեն նաև հոկտեմբերի 28-ին:
«Կլոր սեղանների» մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաև «Գրքի աջակցության մասին դեկլարացիան», որը ստորագրվել է ԱՊՀ մի շարք երկրների կողմից ի նպաստ գրքի տարածմանն ու ընթերցանության խթանմանը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հանդիսավորությամբ նախարար Հասմիկ Պողոսյանին կհանձնվի «Կուլտուրա» հեռուստաընկերության կողմից Հայաստանի, հայ մշակույթի ու արվեստի գործիչների մասին նկարահանված ֆիլմերը Հայաստանում ցուցադրելու համար:
Համաժողովի շրջանակներում ՀՀ բուհերի ուսանողների համար կկազմակերպվեն հանդիպումներ գրողների, թարգմանիչների, լրագրողների, առաջատար հեռուստաընկերությունների ու հաղորդաշարերի հեղինակների հետ, կանցկացվեն վարպետության դասեր:
Երևանյան համաժողովի օրերին արտերկրից ժամանած պատվիրակությունները կայցելեն նաև ՀՀ մարզեր, կծանոթանան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, նրանց հնարավորություն կընձեռվի ծանոթանալու նաև հայկական մշակույթին, ազգային երաժշտարվեստի լավագույն նմուշներին ու կատարողական արվեստին:










