Սանկտ Պետերբուրգում կցուցադրվեն հայ նկարիչների աշխատանքները
Սանկտ Պետերբուրգում այսօր բացվում է հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես։ Балт Инфо–ի փոխանցմամբ, ցուցահադեսը նվիրված է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300–ամյակին։
Ցուցահանդեսում ներկայացվելու են Զավեն Արշակունու, Արմեն Ավետիսյանի, Զախար Խաչատրյանի, Վալերիկ Ապինյանի, Աշոտ Ղազարյանի, Անատոլի Բասինի և այլոց աշխատանքները։
Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 14–ը։










