Երևանում կանցկացվի Տանգոյի միջազգային փառատոն
Մեր ժամանակների լեգենդար երաժիշտներից մեկը` Ռիչարդ Գալլիանոն հոկտեմբերի 30-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգային ծրագրով հանդես կգա հայաստանյան ճանաչված խմբերից մեկի` «Կադանս» անսամբլի հետ։
Այս համերգով և սկիզբ կդրվի Տանգոյի երևանյան միջազգային փառատոնին:
Համերգի ընթացքում երևանյան երաժշտասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրելու տանգո երաժշտություն` Աստոր Պիացոլլայի, Ռիչարդ Գալլիանոյի և այլ կոմպոզիտորների տեղծագործություններից:
Ռիչարդ Գալլիանոն լինելով ակորդեոնի և բանդոնեոնի բարձրարվեստ կատարող` ամենահեղինակավոր բեմերից հնչեցնում է իր հեղինակած տանգո երաժշտությունը՝ դարձնելով այն այսօրվա ամենացանկալի ու ամենահայտնի երաժշտական ժանրերից մեկը:
Տանգոյի երևանյան միջազգային փառատոնը կտևի մինչև 2011թ. հունիսի 30–ը։










