Քեմերոնը նկարահանելու է «Ավատարի» շարունակությունը
Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտնել է, որ նկարահանվելու է կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաշատ դրամարկղային մուտքեր ունեցած «Ավատար» ֆիլմի շարունակությունը։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
Ըստ լրագրողների՝ ռեժիսորը երկու նոր ժապավենների նկարահանման աշխատանքները կսկսի հաջորդ տարվա սկզբին։ Դրանք կինոթատրոններում կցուցադրվեն 2014–ին և 2015–ին։










