Как я провел этим летом ֆիլմը ստացել է Լոնդոնյան կինոփառատոնի գլխավոր մրցանակը
Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Պոպոգրեբսկիի Как я провел этим летом ֆիլմն արժանացել է Լոնդոնյան կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում բևեռային կայանում, սյուժեի կենտրոնում տարբեր սերունդների 2 բևեռախույզների կոնֆլիկտն է։
Նշենք, որ այս տարի ֆիլմը ստացել է միանգամից երեք «Արծաթե գայլ» մրցանակ Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, մրցանակները հանձնվել են ֆիլմի 2 դերասաններին և օպերատորին։
Լոնդոնյան կինոփառոնը կփակվի այսօր՝ Պոնոգրեբսկիի ֆիլմի հատուկ ցուցադրությամբ։










