Ջորջ Քլունին «մտնում» է մեծ քաղաքականություն

16:46 • 28.10.10

Դերասան Ջորջ Քլունին կնկարահանվի The Ides of March («Մարտի կեսերին») քաղաքական թրիլլերում։

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են 2004 թ.ԱՄՆ–ում տեղի ունեցած իրադարձությունները, երբ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի պաշտոնում նահանգապետ Վերմոնտ Հովարդ Դինի թեկնածությունը փոխարինեց միլիարդատեր սենատոր Ջոն Քերիի թեկնածությամբ, որն արդյունքում պարտվեց Ջորջ Բուշին։ Այս մասին հայտնում է РИА Новости–ին։

Այս պատմության մասին գրվել է «Ֆարագութ նորթ» (Farragut North) պիեսը։ Քլունին 2007–ից ցանկանում էր իրականացնել այդ պիեսի էկրանավորումը, սակայն չէր կարողանում անհրաժեշտ գումար հայթայթել։

Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն փետրվարին։