Առանց Գարիկ Մարտիրոսյանի Прожекторперисхилтон-ը ոչ ոքի պետք չէ
Ռուսաստանցի հայտնի հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն այլ նախագծերում գերզբաղված լինելու պատճառով չի կարողացել մասնակցել Прожекторперисхилтон-ի եկատերինբուրգյան համերգին։ Այս մասին գրում է zirki.info-ն։
Գործընկերներն էլ, երկար չմտածելով, Տիգրան Քեոսայանին առաջարկել են փոխարինել Գարիկին։
Այս փոփոխությունը բացասաբար է ազդել շոուի վրա։ Իմանալով, որ Գարիկը չի մասնակցելու համերգին, մարդիկ սկսել են չգնել տոմսերը։
Գանձապահների խոսքով՝ տեսնելով նոր պաստառները, մարդիկ տխրել են, ոմանք էլ զայրացել, թե եթե Գարիկը չի մասնակցում, «ինչի համար վճարենք 6000 ռուբլի»։
Արդյունքում Прожектор–ի համերգի տոմսերի վաճառքը նվազել է, ինչն էլ ստիպել է կազմակերպիչներին ավելի փոքրաթիվ հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ վարձել։










