Երևանում կհնչի Շոպենի երաժշտությունը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև Լեհաստանի կառավարության կողմից 2010 թվականը հռչակվել է Շոպենի տարի։
Այս հոբելյանական տարվա շրջանակներում, Հայաստանում ևս տեղի կունենան միջոցառումներ։
Նոյեմբերի 1–11 Երևանում տեղի կունենա երիտասարդ դաշնակահարների Շոպենի անվան հանրապետական մրցույթը՝ նվիրված կոմպոզիտորի 200-ամյակին։
«Մշակույթը սահման չունի, իսկ Շոպենը՝ազգություն, ինչպես ցանկացած անվանի մարդ»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Հասմիկ Պողոսյանը նաև նշեց, որ այդ մրցույթը մեծ հնարավորություն է բացահայտելու երիտասարդ կատարողներին.
«Սա հատուկ իրադարձություն է, մենք կրկին անդրադառնում ենք համաշխահային մեծության անհատականություններից մեկին։
Բացի այդ, սա հնարավութուն է բացահայտելու երիտասարդ կատարողների»,– նշեց նա։
Նշենք, որ մրցույթին կմասնակցի 12 երիտասարդ կատարող։
Նոյեմբերի 1–11–ը Շոպենի ստեղծագործությունները կհնչեն Պետական ֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Կոմիտասի անվան կամերային երաժտության տանը, Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում, ինչպես նաև՝ Ազգային պատկերասրահում։
Նշենք, որ մրցույթի հաղթողին սպասվում է դրամական պարգևատրում՝ 400, 300 և 200 հազարական դրամի չափով։
Մրցույթի գալա–համերգը տեղի կունենա նոյեմբերի 11–ին՝ լեհ դաշնակահար Սլավոմիր Վիլկիի մասնակցությամբ։
Իր հեթին Հայաստանում Լեհաստանի արակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշեց.«Բոլորը գիտեն, որ Շոպենի երաժշտությունը բավականին բարդ է։ Այն հայտնի է իր դրամատիկ հնչողությամբ։ Մասնակիցների համար դա լավ պրակտիկա կլինի»։
Մրցույթից բացի, Երևանում կկազմակերպվեն նաև համերգներ՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ, այդ թվում՝ Լեհաստանից։
Հիշեցնենք, որ միջոցառումների կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը, ինչպես նաև Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան։










