Սոչիում կկանգնեցվի Զորավար Անդրանիկի հուշարձանը

17:20 • 30.10.10

Սոչի քաղաքի Լազարևի շրջանում կկանգնեցվի զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հուշարձանի տեղադրման գաղափարը Լազարևի շրջանի հայ համայնքինն է։

Հուշարձանի հեղինակը ճարտարապետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանն է։

Նախագծի վրա աշխատանքը տևել է չորս տարի։ Հուշարձանը կունենա 4 մետր բարձրություն և կկշռի մի քանի տոննա։ Այն ստեղծվել է հասարակական հանգանակության շնորհիվ և կտեղադրվի մոտավորապես Լազարևի շրջանի Վոլկովկա բնակավայրում։