Հոլիվուդյան դերասանները կձայնագրեն Աստվածաշնչի ձայնային տարբերակը
Հոլիվուդյան դերասաններ Ջուլյա Օրմոնդը,Նիլ Մակդոնոուն և Քրիսթեն Բելը կմասնակցեն Նոր կտակարանի ձայնային տարբերակի ձայնագրությանը։ Այս մասին հայտնում է Корреспондент.net –ը։
Այս աուդիոգրքի ձայնագրությունն արժանացել է Վատիկանի հավանությանը, իսկ նախագծի պրոդյուսերը New-York Times–ի լրագրող, բեսթսելերների հեղինակ Ռայմոնդ Արոյոն է։ Ձայնագրությանը մասնակցում է 70–ից ավելի կատարող։
Թատերականացված աուդիո–աստվածաշունչը կթողարկվի նոյեմբերի 1–ին՝ 18 խտասկավառակներով։ Դրա ընդհանուր տևողությունը 22 ժամ է։
«Հեղինակները ոչ միայն կարդում են տեքստը, այլև փորձում են տեղի ունեցած իրադարձությունները մատուցել այնպես, ինչպես դրանք փոխանցվել են ի սկզբանե՝ բերնեբերան, մեկ մարդուց մյուսին։ Պատմությունները կենդանանում են, համապատասխան ձայնային էֆեկտների և օրիգինալ երաժշտության ուղեկցությամբ դրամատիկ իրադարձությունները մարդկանց տեղափոխում են այդ ժամանակի մթնոլորտ»,– ասել է նախագծի պրոդյուսերը։










