Անահիտ Թոփչյանը մարտմեկյան իրադարձությունների մասին գիրք է գրել

17:44 • 30.10.10

Լույս է տեսել դերասանուհի և գրող Անահիտ Թոփչյանի նոր գիրքը՝ «Անհետացում» վերնագրով։

«Եվ ահա ինչ–որ պահ եկավ, երբ ես զգացի, որ ինձ խթան է հարկավոր»,– այսօրվա ասուլիսին ասաց նա՝ հավելելով, որ այդպիսի յուրօրինակ խթան հանդիսացան 2008թ. մարտմեկյան իրադարձությունները։

«Այդ ժամանակ Փարիզում էի, և ուշադիր հետևում էի դրանց։ Այդ դեպքերն ինձ անչափ հուզեցին»,– հավելեց նա։

Իր գիրքը հեղինակը բնորոշեց որպես ահազանգ. «Ես խոսում եմ այլանդակ դեպքերի մասին»։

Ալեքսանդր Թոփչյանն իր հերթին հավելեց, որ այս հարցում գոյություն ունի երկու վերաբերմունք՝ իշխանական և ընդդիմադիր։ Նրա խոսքով՝ միջինը չկա։

«Դա հրեշավոր երևույթ էր, որևէ մարդ իրեն թույլ չէր տա անել դա»,– ասաց նա՝ նշելով, որ այդ դեպքերի զոհերի բացահայտման հարցը դարձել է առասպել կամ գաղտնիք։