Գարուն իր նոր ալբոմը կներկայացնի Մոսկվայում

18:39 • 01.11.10

Notre-Dame de Paris մյուզիքլում Կվազիմոդոյի առաջին դերակատար, կանադացի հայտնի երգիչ Գարուն համաշխարհային հիթերի «քավեր» տարբերակներից բաղկացած իր նոր ալբոմը՝ Gentleman cambrioleur (ջենթլմեն–ավազակը) նոյեմբերի 6–ին կներկայացնի Մոսկվայում ՝«Կրոկուս Սիթի Հոլ»-ի բեմում։ Այս մասին РИА Новости–ին հայտնել են համերգի կազմակերպիչները։

«Լավ և սիրելի հիթերը ես ոչ միայն գողացել եմ, ինչպես ավազակը, կամ կողոպտիչը, այլև՝ վերաիմաստավորել եմ, դրանց մեջ նոր բան եմ ավելացրել։
Համաձայնեք, դա ջենթլմենական քայլ է։ Բացի այդ, ես կանաց մեծ երկրպագուն եմ և գնահատողը և գողանում եմ նրանց սերը։ Հուսով եմ, որ Մոսկվայում էլ կգողանամ մի քանի հմայիչ և թովիչ սրտեր»,– ասել է Գարուն։

Ալբումում ընդգրկված են Մադոննայի Sorry–ն, Լեոնարդ Կոենի Everybody–ն, Ջո Դասենի Les Champs-Elysees–ն, Ռոդ Ստյուարտի Da Ya Think I?m Sexy –ն, նաև Notre-Dame de Paris–ի հայտնի կոմպոզիցիաները։
Գարուն՝ Պիեր Գարանը, ծնվել է 1972 թ. Քվեբեկից ոչ հեռու։ 3 տարեկանում ծնողները նրան կիթառ են նվիրել, իսկ երկու տարի անց նա սովորել է նաև դաշնամուր նվագել։

Ընկերները, նկատելով նրա սերը գիշերային կյանքի և տարբեր ոճի երաժշտությունների հանդեպ, նրան տվել են Garou՝ կերպափոխուկ մականունը։
Բախտը նրան ժպտաց 1997թ., երբ Notre-Dame de Paris մյուզիքլի հեղինակը նրան նկատեց և հասկացավ, որ գտել է իր Քվազիմոդոյին։ Այս մյուզիքլի շնորհիվ նրան ճանաչեց ողջ աշխարհը։

Նշենք, որ նրա դեբյուտային ալբոմը՝ Seul–ը, ամբողջ աշխարհում վաճառվեց ավելի քան 4 մլն տարբերակով։