Մոդիլյանիի կտավը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Ամադեոս Մոդիլյանիի «Բազմոցին նստած մերկ կինը» Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 68,96 մլն դոլարով։ Այդ աշխատանքի համար «պայքար էր մղում» 5 գնորդ։
1917թ. ստեղծված այս նկարը փաստորեն Մոդիլյանիի աշխատանքների աճուրդային գնի նոր ռեկորդ սահմանեց։ Նշենք, որ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2004թ., երբ Մոդիլյանիի աշխատանքը Sotheby's աճուրդի ժամանակ վաճառվեց 31,4 մլն դոլարով։
Նշենք, որ նոյեմբերի 2–ի աճուրդին Sotheby's –ը ընդհանուր առմամբ վաճառքի էր հանել 61 աշխատանք, որից 49–ը վաճառվել է։ Հաջողությամբ վաճառված աշխատանքների թվում էր նաև Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններով լճակը», որը վաճառվել է 24,7 մլն դոլարով։
Այսօր աճուրդը կանցկացնի Sotheby's–ի մրցակից Christie's աճուրդային տունը։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։










