Կիմ Քարդաշյանը որոշել է երգչուհի՞ դառնալ
Կիմ Քարդաշյանը կարծես թե հոգնել է միայն բարձրաշխարհիկ երեկույթների աստղ լինելուց և որոշել է իրեն փորձել նոր ասպարեզում։
Կրիշտիանու Ռոնալդուի և Ֆուտբոլի ազգային լիգայի աստղ Ռեջի Բուշի նախկին ընկերուհուն նկատել են Նյու Յորքի ձայնագրման ստուդիաներից մեկում։ Այս մասին հայտնում է Газета.ru–ն։
Լուրեր են պտտվում, թե Կիմը պատրաստվում է մի քանի երգ ձայնագրել, որոնց հեղինակը դառնալու է պրոդյուսեր Թերիուս Նեշը, որը առավել հայտնի է իր բեմական The-Dream անունով։
Նեշը երգեր է գրել այնպիսի հայտնի երգչուհիների համար, ինչպիսիք են՝ Ռիհաննան և Բեյոնսեն։










