Հնդկական ֆիլմեր վրացիների մասնակցությամբ. Բոլիվուդը գնում է Վրաստան
Վրաստանի իշխանությունները Բոլիվուդին առաջարկել են Վրաստանում հնդկական ֆիլմ նկարահանել։ Այս մասին հայտնում է Интерфакс–ը։
«Երբ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հնդկաստան, Կոբալիան հանդիպել է հայտնի դերասան Ամիր Խանի հետ և առաջարկել Վրաստանում ֆիլմ նկարահանել. երբ Բոլիվուդը որոշում է ընդունում այս կամ այն երկրում ֆիլմ նկարահանել, ապա դրանից հետո տվյալ երկրի տուրիստական պոտենցիալը մեծանում է»,– պարզաբանել է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նիկոլոզ Մչեդլիշվիլին։
Ըստ նրա՝ հնդկական կողմը հետաքրքրվել է այս առաջարկով և դրական արձագանք է տվել վրացական նախաձեռնությանը։
«Թբիլիսին հույս ունի Բոլիվուդի շնորհիվ աշխատատեղերով ապահովել իր քաղաքացիներին, այդ թվում՝ վրացի դերասաններին»,– Հնդկաստանում հանդիպումների ժամանակ ասել է Կոբալիան։










