Նշվում է Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակը

20:40 • 05.11.10

ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել եղեռնամահ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը և «Թանգարան» գրական սալոնի ցերեկույթը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են անվանի գրականագետներ Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանները, Վլադիմիր Կիրակոսյանը։