Մինսկում պատրաստվում են «Եվրատեսիլին». Վլադիմիր Արզումանյանին պատշաճ կներկայացնեն
Նոյեմբերի 2-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հանդիպումը Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր նոյեմբերի 20-ին Մինսկում կայանալիք մանկական «Եվրատեսիլի» արդյունավետ կազմակերպումը և Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանին պատշաճ ներկայացնելը:
Նոյեմբերի 12-ին Մինսկում դեսպանության ու համայնքի ուժերով կազմակերպվելու է համերգ, որտեղ հրավիրված են լինելու Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարները, Բելառուսի իշխանությունները, հայկական համայնքի ներկայացուցիչները:
Բելառուսում հայ աստղերը նվիրելու են իրենց ելույթները Վլադիմիր Արզումանյանին:










