Մայքլ Ջեքսոնի նոր ալբոմը կթողարկվի դեկտեմբերին
Մայքլ Ջեքսոնի նոր ալբոմը կոչվում է «Մայքլ» (Michael)։ Այս մասին նշվում է The New York Times–ի բլոգում։
Փոփ երաժշտության հանգուցյալ արքա Մայքլ Ջեքսոնի նախկինում անհայտ երգերի ժողովածուն կթողարկվի դեկտեմբերի 14–ին։ Այն կարելի է պատվիրել michaeljackson.com հասցեով։
Պաշտոնական տվյալներով՝ «Մայքլը» վերջերս ավարտին հասցված ստեղծագործությունների ժողովածու է։
Նոյեմբերի 22–ին «Michael Jackson's Vision» DVD–ով վաճառքի կհանվի Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակների ամբողջական ժողովածուն։










