Ինքնասպանների մասին ֆիլմը դարձել է Հռոմի կինոփառատոնի դափնեկիր
Հռոմի «Ոսկե Մարկոս Ավրելիոս» 5-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել բելգիացի ռեժիսոր Օլիաս Բարկոյի սև-սպիտակ «Սպանիր ինձ, խնդրում եմ» կինոնկարը, որը պատմում է ինքնասպանություն գործել ցանկացողների համար նախատեսված կլինիկայի մասին։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։
Փառատոնի ժյուրին մրցույթի Գրան պրին շնորհել է Սյուզան Բիերի դանիական «Լավագույն աշխարհ» ֆիլմին, որի գլխավոր հերոսը, ինչպես և «Սպանիր ինձ, խնդրում եմ» ֆիլմում, նույնպես բժիշկ է, որն աշխատում է Սուդանում։ Նրա միջոցով ներկայացվում է Դարֆուրում բռնության և անարդարության մասին։
Բիերը Սուդանի կառավարության կողմից մեղադրվել էր «իսլամի նկատմամբ ռասիզմի» մեջ։
«Լավագույն աշխարհ» կինոնկարն արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակին, որը «Մարկոս Ավրելիոս» արձանիկին զուգահեռ՝ ենթադրում է 40 հազար դոլարի չափով դրամական պարգև։










